IDBank Պրեմիեր Լիգա․ «Ալաշկերտը» գերխոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում մրցեց «Ալաշկերտի» դեմ։

Վահե Գևորգյանի սաները կարողացան գերխոշոր հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ՝ 6 անպատասխան գնդակ ուղարկելով «բանակայինների» դարպասը։

Առաջին կեսում Ջոնել Դեսիրեն դուբլ ձևակերպեց։ Երկրորդ կեսում՝ 63-րդ րոպեին, Գուստավո Մարմենտինին հաշիվը խոշոր դարձրեց, իսկ 75-ին ինքնագոլի հեղինակ դարձավ Նորայր Նիկողոսյանը։

2 րոպե անց Մարմենտինին ևս դուբլ ձևակերպեց, իսկ Ագդոն Մենեզեսը 90-րդ րոպեին խփեց երևանյան թիմի 6-րդ գոլը։

Այս խաղից հետո «Ալաշկերտն» ունի 35 միավոր ու 4-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն՝ 22 միավորով 7-րդը։