Ռայան Գրավենբերխը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել առաջիկա երկու հանդիպումներին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել առաջիկա երկու հանդիպումներին, ասել է «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Գրավենբերխը վնասվածք է ստացել փետրվարի 25-ին Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում «Չելսիի» դեմ խաղում (1:0 դ.վ.): Հոլանդացուն առաջին խաղակեսում պատգարակով դուրս բերվեց Ուեմբլիի խաղադաշտից՝ Մոյսես Կայսեդոյի հարվածից հետո:

«Ռայանն անհասանելի է: Դա կապանների վնասվածք է, կարող էր շատ ավելի վատ լինել, բայց նա չի խաղա այս կամ հաջորդ խաղում»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի փետրվարի 28-ին Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի «Սաութհեմփթոնի» հետ, իսկ մարտի 2-ին Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում կհանդիպի «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ։