IDBank Պրեմիեր Լիգա․ Տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» և «Փյունիկը» ոչ-ոքի խաղացին (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «Ուրարտուն» սեփական պատերի ներքո մրցեց «Փյունիկի» դեմ։

Առաջատարը հանդիպման 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը։

Առաջին կեսում ավելացված ժամանակի 10-րդ րոպեին Նարեկ Աղասարյանը կարմիր քարտ ստացավ, ու «Ուրարտուն» մնաց 10 ֆուտբոլիստով։

Սակայն, երկրորդ կեսի 58-րդ րոպեին Պեշուկիչը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը։ Մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին։

Այս խաղից հետո «Փյունիկը» 49 միավորով առաջինն է, իսկ «Ուրարտուն» 36 միավորով՝ 4-րդը։