AS. «Բարսելոնայում» Չավիի ապագան կասկածի տակ է

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում Չավիի ապագան կասկածի տակ է։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռացնել Չավիին, եթե թիմը չզբաղեցնի Լա Լիգայում երկրորդ տեղը։ Լա Լիգայի 3-րդ տեղը ակումբի համար կհամարվի ձախողում, այս դեպքում կատալոնացիները չեն խաղա Սուպերգավաթի խաղարկությունում և կկորցնեն շահույթը։

Հատկանշական է, որ հունվարին Չավին հայտարարեց մրցաշրջանի ավարտին կատալոնական թիմից վաղաժամ հեռանալու մասին։ Բայց ապրիլին կատալոնական ակումբի ղեկավարությանը հաջողվեց համոզել իսպանացի մասնագետին մնալ ակումբում։