Ռոբերտ Լևանդովսկին նշել է Կիլիան Մբապպեի այն որակները, որոնք օգնում են նրան լինել բարձր մակարդակի վրա

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բարձր է գնահատել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքը։

«Եթե Կիլիանին համեմատում ես այլ խաղացողների հետ, հասկանում ես, որ նա խոսում է այլ լեզվով: Նա երիտասարդ խաղացողներին հասկացնում է, որ ֆուտբոլը միակ բանը չէ, որ կարևոր է կյանքում։ Նա նաև անհատականության օրինակ է՝ ցույց տալով, որ կարևորը ոչ միայն ֆուտբոլի դաշտն է, այլև այն, ինչ կա քո գլխում։ Նա շատ խելացի տղա է, ով շատ հստակ պատկերացնում է, թե ինչ է ուզում անել և ինչպես է ուզում դա անել։

Ճանապարհը, որով նա գնում է, պարզ է. Նա խելացի է ոչ միայն որպես խաղացող, այլ նաև որպես մարդ։ Ես դա զգացի, երբ առաջին անգամ տեսա մի քանի տարի առաջ: Սա ինձ վրա տպավորություն թողեց։ Կիլիանի հետ կարելի է շատ բան խոսել։ Նրա հետ խոսելուց հետո հասկանում ես, որ նա շատ լուրջ մարդ է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։