Նիգերիայի հավաքականի ավագ․ «Գիտեմ, թե որտեղ է խաղալու Վիկտոր Օսիմհենը»

ՊԱՕԿ-ի պաշտպան և Նիգերիայի հավաքականի ավագ Ուիլյամ Տրոստ-Էկոնգը հայտնել է, որ գիտի, թե որտեղ է կարիերան շարունակելու իր հայրենակից, «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը։

«Որտե՞ղ է խաղալու Օսիմհենը հաջորդ տարի: Ես իսկապես չեմ կարող ձեզ ոչինչ ասել, բայց ես գիտեմ պատասխանը», – ասել է Տրոստ-Էկոնգը Sky Sport Italia-ին։

Ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտնել էր, որ Օսիմհենը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։

Ըստ լուրերի՝ 25-ամյա հարձակվողին հավակնում են ՊՍԺ-ն և Սաուդյան Արաբիայի ակումբները։

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Օսիմհենը 14 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։