IDBank Պրեմիեր Լիգա. «Նոան» ու «Ուրարտուն» ոչ-ոքի խաղացին (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ մրցեց «Ուրարտուի» դեմ։

«Նոան» գործող չեմպիոնի դեմ ոչ-ոքի խաղաց՝ 1:1 հաշվով։

Տանտերերը հանդիպման 23-րդ րոպեից 10 հոգով էին։ Խաղադաշտից հեռացվեց Պաբլոն։

Խաղի 9-րդ րոպեին «Նոան» բացեց խաղի հաշիվը, սակայն երկրորդ կեսի 57-րդ րոպեին Թեմուր Ջիկիան 11 մետրանոց հարվածից հավասարեցրեց։