Յուրգեն Կլոպ․ «Կստեմ, եթե ասեմ, որ հիմա գտնվում եմ էմոցիաների գագաթնակետին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Թոթենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (4։2)։

«Դա իսկապես լավ հանդիպում էր: «Թոթենհեմը» կարող է ճնշում գործադրել «Ասթոն Վիլայի» վրա Չեմպիոնների Լիգայի համար: Հաջողությամբ խաղալու համար թափ է պետք: Ես կասեի՝ երեք միավորը բավական է, և տղաներն այդպես էին մտածում։

«Էնֆիլդում» յուրահատուկ մթնոլորտ էր. Մենք առջևում էինք 4-0 հաշվով, ես փոփոխություններ կատարեցի և կորցրինք մեր կազմակերպվածությունը։ «Թոթենհեմը» ցույց տվեց, թե որքան լավը կարող է լինել։ Ես գոհ եմ խաղից։

Կստեմ, եթե ասեմ, որ հիմա գտնվում եմ էմոցիաների գագաթնակետին, ավելի շատ հանդիպումներ կլինեն։ Երկու շաբաթից ևս մեկ խաղ կա»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։