Ջեյմի Կարագեր. «Նրանք չէին ուզում պարտվել»

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայության մասին։

«Նրանք չէին ուզում պարտվել։ «Ոսկե գնդակի» համար պայքարը նրանց ամենամեծ մրցակցությունն է եղել յուրաքանչյուր մրցաշրջանում: Նրանք միանշանակ միմյանց ավելի լավն են դարձրել, բայց հավանաբար չեն կարողանա գնահատել դա, քանի դեռ չեն ավարտել խաղալը։ Միշտ զգացել եմ, որ եթե նրանցից մեկը հեթ-տրիկ խփի, մյուսը հաջորդ օրը նման բանով կպատասխանի»,- Կարագերի խոսքերը մեջբերում է Football365-ը։

Այս մրցաշրջանում 39-ամյա Ռոնալդուն մասնակցել է 40 հանդիպման, դարձել 41 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

36-ամյա Մեսսին 11 հանդիպում է անցկացրել, 12 գոլ և 11 արդյունավետ փոխանցում կատարել։