Նեյմարն ամեն ինչ արել է` Դանի Ալվեսին օգնելու համար

Նեյմարն ամեն ինչ արել է Դանի Ալվեսին օգնելու համար, ով մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության մեջ։ «Բարսելոնայի» նախկին պաշտպանը, ինչպես գիտեք, ստացել է 4 տարի 6 ամիս ազատազրկում։

Ալվեսի կողմը բողոքարկելու է դատարանի վճիռը։ Ինչպես հայտնում է բրազիլական UOL-ը, Նեյմարն իր ընտանիքի հետ լրջորեն օգնել է Դանի Ալվեսին։ Հենց Նեյմարի ընտանիքն է տուժողին 150 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար։

Բացի այդ, Նեյմարի ընտանիքը Ալվեսին օգնել է փաստաբանների հարցում։ Դանի Ալվեսը ձերբակալվել է 2023 թվականի հունվարին։ Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկում ֆուտբոլիստի մասնակցությամբ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել 2022 թվականի վերջին։