Խաբի Ալոնսո․ «Ես Լևերկուզենի «Բայերի» մարզիչն եմ»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է իր ապագայի մասին լուրերին:

««Բավարիա», «Լիվերպուլ»: Նոր բան չեմ կարող ասել։ Հիմա ես Լևերկուզենի «Բայերի» մարզիչն եմ, և դա միանշանակ է։ Ինչ վերաբերում է ապագային, ապա նոր բան չեմ կարող ասել։ Զանգ «Բավարիայի՞ց»։ Սա միայն հիպոթետիկ է. ես ասելու ոչինչ չունեմ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այս տարվա հունվարին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից։ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նույնպես ամռանը կհեռանա ակումբից։ Հաղորդվում է, որ Ալոնսոն երկու ակումբներում էլ դիտարկվում է որպես հիմնական թեկնածու։

42-ամյա իսպանացին Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ 22 տուրից հետո Լևերկուզենները 58 միավորով գլխավորում են Բունդեսլիգան՝ 8 միավորով գերազանցելով «Բավարիային»: