Անգլիական գրանդը ցանկանում է գնել «Շախտյորի» կիսապաշտպանին

«Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Չելսի»։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, լոնդոնյան ակումբն արդեն բանակցություններ է սկսել կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։

Ֆուտբոլիստի պայմանագրում նշված է 125 միլիոն ֆունտ ստերլինգ ազատման կետ, սակայն ակնկալվում է, որ ակումբները կկարողանան բանակցել ավելի ցածր ցուցանիշի շուրջ: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 65 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Նախկինում ուկրաինացու նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել նաև «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և Ա Սերիայի ակումբները։