«Ատլետիկոն» ցանկանում է երկարաձգել Անտուան Գրիզմանի հետ պայմանագիրը բարելավված պայմաններով

Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Անտուան ​​Գրիզմանի հետ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերի առաջին շփումները տեղի են ունեցել անցյալ շաբաթ։ Նշվում է, որ ֆրանսիացու և «Ատլետիկոյի» հարաբերությունները գերազանց են, և համաձայնության հասնելը դժվար չի լինի։

Անտուանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը և որոշակի պայմանների կատարման դեպքում կարող է երկարաձգվել մեկ տարով: Նշվում է, որ ակումբը միակարծիք է, որ եթե «Ատլետիկոն» ֆինանսական ջանքեր գործադրի, ապա դա կլինի Գրիզմանի նման խաղացողների հետ:

Ակումբը կձգտի ապահովել, որ հարձակվողի աշխատավարձը համարժեք լինի նրա խաղին և կավելանա՝ արտացոլելու խաղացողի մակարդակն ու կարևորությունը։