Լաուտարո Մարտինես. «Նա իսկական գազան է, նա երբեք չի ցանկանում պարտվել»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատմել է, թե ինչ է մտածում «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։ Ֆուտբոլիստները ընկերներ են։

«Նույնիսկ մարզումների ժամանակ թվում է, թե նա բոլորովին այլ սպորտաձև է խաղում: Նա մտածում է այնպիսի բաների մասին, որոնք դուք ոչ մի տեղ չեք տեսել։ Նա իսկական գազան է, նա երբեք չի ցանկանում պարտվել»,- Մարտինեսի խոսքերը մեջբերում է լրագրող Դի Մարցիոն։

36-ամյա արգենտինացին անցյալ ամառ է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, դարձել 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Ներկա պահին «Ինտեր Մայամին» MLS-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է՝ 12 հանդիպումներից 24 միավորով։