PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց ու բարձրացավ առաջին հորիզոնական (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» ուժերը չափեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Յուրգեն Կլոպի սաները դժվարին հանդիպում անցկացրին։ Առաջին կեսում գոլեր չխփվեցին, սակայն երկրորդ կեսի սկզբում տանտերերն անցան հաշվի մեջ առաջ։ Խավարտից 15 րոպե առաջ Կլոպի տղաները հավասարեցրին հաշիվը, իսկ արդեն ավելացված ժամանակում կորզեցին հաղթանակ։

Այս խաղից հետո «Լիվերպուլն» ունի 37 միավոր ու առաջինն է, իսկ «Քրիսթալ Փելասը»՝ 16 միավորով 14-րդը։

Պրեմիեր Լիգա․

«Քրիսթալ Փելաս» – «Լիվերպուլ» 1։2 (0:0)

1։0 Ժան-Ֆիլիպ Մատետա, 57՛

1։1 Մոհամեդ Սալահ, 72՛

1։2 Հարվի Էլիոթ, 90+1՛