«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնի համար 5 թեկնածու ունի

Հնարավոր է, որ Էրիկ տեն Հագը մրցաշրջանի ավարտից հետո լքի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Նշվում է, որ ակումբում հոլանդացի մասնագետի ապագայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի Անգլիայի գավաթի եզրափակչից հետո, որում «Յունայթեդը» գավաթի համար կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Մանչեսթեր Յունայթեդը» տեն Հագին փոխարինելու հինգ թեկնածու է ընտրել: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը՝ մեջբերելով լրագրող Ջեյմի Ջեքսոնին։

«Յունայթեդի» ցուցակում են Թոմաս Ֆրանկը (Բրենտֆորդ), Կիրան Մաքքենան (Իպսվիչ), Թոմաս Տուխելը (Բավարիա), Գարեթ Սաութգեյթը (Անգլիայի հավաքական) և Գրեհեմ Փոթերը (առանց ակումբ):