CHAMPIONS LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռքից բաց թողեց հաղթանակը (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Գալաթասարային», հանդիպումը ավարտվեց 3-3 հաշվով։
Առաջին խաղակեսի սկզբում Ալեխանդրո Գառնաչոն առաջ մղեց «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ հետո Բրունո Ֆերնանդեշը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Սակայն Հակիմ Զիեշին հաջողվեց առաջին խաղակեսում մեկ գնդակ խփել և կրճատել հաշիվը։

Երկրորդ խաղակեսում Սքոթ Մաքթոմինայը կրկին մեծացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը, սակայն Զիեշի և Քերեմ Աքթուրքօղլուի գոլերը տան տերերին փրկեցին պարտությունից։