Ստեֆան դե Վրեյը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

Հոլանդիայի ազգային հավաքականի և Միլանի «Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը հայտնվել է «Թոթենհեմի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն, Դե Վրայը կարող է հեռանալ «Ինտերից» 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Սակայն միլանյան ակումբը պատրաստ չէ բաց թողնել ֆուտբոլիստին և բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ:

30-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է գնել նաև «Ատլետիկոն»։