Կեյլոր Նավասը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի պահեստային դարպասապահ Կեյլոր Նավասը դժգոհ է թիմում ունեցած կարգավիճակից, հայտնում է Sports-ը։

Աղբյուրի համաձայն, դարպասապահը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, սակայն դեռևս ոչ մի թոփ ակումբ առարկայական հետաքրքրություն չի ցուցաբերել նրա նկատմամբ։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել։