Իլկայ Գյունդողանը չի տեղափոխվի Իսպանիա

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Ինչպես հայտնում է Defensa Central-ը, մադրիդյան գրանդը հրաժարվել է գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակից:

Եվրոպական շատ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում 32-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ՝ հաշվի առնելով կիսապաշտպանին անվճար ձեռք բերելու հեռանկարը։

Իլկայ Գյունդողանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր գերմանացին 273 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Քաղաքացիների» կազմում։ Դրանցում կիսապաշտպանը 51 գոլ է խփել և 35 գոլային փոխանցում կատարել: