Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել լոնդոնյան գրանդում

Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեիմեր լիգա, այդ մասին հայտնում է Inter Live-ը։

Կենտրոնական հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», որը պետք է ուժեղացնի հարձակման գիծը։ Ակումբի ղեկավարությունը մտադիր է ամռանը՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ գումար առաջարկել Լաուտարոյի համար։ Գործարքը կարող է ներառել Ռոմելու Լուկակուն, ով ներկայումս վարձավճարով խաղում է «Ինտերի» կազմում:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 մլն եվրո: