Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել MLS-ում

Մադրիդի «Ռեալի» բելգիացի վինգեր Էդեն Ազարը կարող է կարիերան շարունակել MLS-ում, հայտնում է Mundo Deportivo-ն։ Սակայն հայտնի չէ, թե որ ակումբի մասին է խոսքը:

Ազարն ավելի վաղ հայտարարել էր, որ կհեռանա մադրիդյան ակումբից, եթե զգա որ դա անհրաժեշտ է։ Ազարի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ազարն «Արքայական ակումբի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը 6 հանդիպման, դարձել մեկ գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: