Ֆերմին Լոպես. «Դժվար էր պատկերացնել, որ ես կարող եմ ութ գոլ խփել առաջին թիմի կազմում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը խոսել է ընթացիկ մրցաշրջանի մասին։

Իսպանացին իր նորամուտը նշեց «Բլաուգրանայի» առաջին թիմում Լա Լիգայում անցած օգոստոսին, երբ նա արդեն նշում էր իր 20-ամյակը։ Կիսապաշտպանն այժմ բոլոր մրցաշարերում Չավի Էրնանդեսի թիմի կազմում անցկացրած 37 խաղում խփել է ութ գոլ։

«Դժվար էր պատկերացնել, որ ես կարող եմ ութ գոլ խփել առաջին թիմի կազմում։ Ես շատ աշխատեցի այստեղ հասնելու համար։ Շատ շնորհակալ եմ մարզչին վստահության համար։ Հուսով եմ՝ կարող եմ շարունակել նույն ոգով։ Անցած շաբաթները մեզ համար դժվար էին, մենք մի քանի սխալ թույլ տվեցինք, բայց այսօր, բարեբախտաբար, կարողացանք հաղթել»,- ասել է Ֆերմին Լոպեսը «Վալենսիայի» հետ խաղից հետո (4։2) տված հարցազրույցում, որում խփել է իր ութերորդ գոլը։