ՊՍԺ-ն որոշում է կայացրել Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի վերաբերյալ

ՊՍԺ-ն չի ցանկանում գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերը։

Ըստ մամուլում մի քանի ամիս առաջ շրջանառվող տվյալների՝ փարիզցիները պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանում անգլիացի ֆուտբոլիստի համար տպավորիչ գումար վճարել։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է քննարկել հարձակվողին վաճառելու տարբերակը։ Այնուամենայնիվ, ըստ inews-ի, ՊՍԺ-ն սառեցրել է հետաքրքրությունը Ռեշֆորդի նկատմամբ։

Ֆրանսիայի չեմպիոնները հարձակման գծում ուժեղացնելու այլ տարբերակներ են նախընտրում։

Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 40 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։