Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է Teamtalk-ը, անգլիական գրանդը հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամի ծառայություններով։
Ֆուտբոլիստը իտալական գրանդում հանդես է գալիս 2023 թվականից։ Հարձակվողը «Ինտեր» է տեղափոխվել Մյունխենգլադբախի «Բորուսիայից»։
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Պրեմիեր Լիգայի 35 տուրից հետո «Արսենալը» առաջին տեղում է՝ մեկ միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»։