Ռոնալդոն հայտարարել է բրազիլական թիմի բաժնետոմսերի վաճառքի մասին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն հայտարարել է բրազիլական «Կրուզեյրոի» բաժնետոմսերի վաճառքի մասին։

Ըստ Marca-ի՝ գործարքի համար Ռոնալդոն ստացել է 109 միլիոն եվրո։ Նախկին ֆուտբոլիստը հայտարարել է նաև իր երկրորդ ակտիվի՝ իսպանական «Վալյադոլիդ» ֆուտբոլային ակումբի վաճառքի մասին։

«Հաջորդը կլինի «Վալյադոլիդը»»,- հակիրճ հայտարարել է «Զուբաստիկը»։

47-ամյա Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն է և «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր։