Ժոաու Ֆելիշի տրանսֆերի համար պայքարում նոր ֆավորիտ կա

«Արսենալը» առաջատար է «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշին ձեռք բերելու համար պայքարում: ։

«Զինագործները» կորցրել են Գաբրիել Ժեզուշին առնվազն երեք ամսով, նա ծնկի վիրահատության է ենթարկվել, և ակումբը հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներ է փնտրում։

2019 թվականի ամռանը Մադրիդի «Ատլետիկոն» «Բենֆիկային» վճարեց 127 միլիոն եվրո այն ժամանակ 22-ամյա պորտուգալացու տրանսֆերի համար։