PREMIER LEAGUE. «Քրիստալ Փելեսը» ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին» (VIDEO)

Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում «Քրիստալ Փելեսը» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և ջախջախեց՝ 4:0 հաշվով։

Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Մայքլ Օլիսը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ժան Ֆիլիպ Մաետան և Տիրիկ Միտչելը։

Այսպիսով, «Քրիստալ Փելեսը» վաստակեց 43 միավոր և Պրեմիեր Լիգայում 14-րդ տեղում է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով մնացել է մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականում։