Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը, գուցե դառնա Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտ ապագայում կարող է տեղափոխվել Ա սերիա ակումբ։

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, 31-ամյա բելգիացին կարող է միանալ «Ինտերին» 2023 թվականի ամռանը:

Տրանսֆերը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե նա համաձայնի աշխատավարձի զգալի կրճատմանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում վեց հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով գոլերի և գոլային փոխանցման հեղինակ: