Իսկոն տարաձայնություններ ունի «Սևիլիայի» ղեկավարության հետ

«Սևիլիայի» կիսապաշտպան Իսկոն ցանկանում է հեռանալ թիմից ակումբի սպորտային տնօրեն Մոնչիի հետ ունեցած կոնֆլիկտի և մրցաշարային աղյուսակում ակումբի դիրքի պատճառով, հայտնում է Relevo-ն:

Ըստ աղբյուրի՝ Իսկոն չի ցանկանում պայքարել ակումբը Լա Լիգայում պահելու համար։ Ֆուտբոլիստը դժգոհ է նաև գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից, ով նպաստել է Իսկոյի տեղափոխությանը։ «Սևիլիայի» մարզական տնօրեն Մոնչին մեղադրում է Իսկոյին մրցաշրջանում վատ խաղալու մեջ։ Ֆուտբոլիստը դժգոհ է, որ իրեն ստիպում են խաղալ՝ չնայած վատ մարզավիճակին։

30-ամյա իսպանացին «Սևիլիա» է տեղափոխվել 2022 թվականի օգոստոսին և ակումբի կազմում անցկացրել 19 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։