World Cup 2022. Արգենտինայի հավաքականի պաշտպանը կարող է միանալ «Չելսիին»

«Չելսին» հետաքրքրված է Արգենտինայի հավաքականի և «Ատլետիկոյի» պաշտպան Նաուել Մոլինայի ծառայություններով, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստը լավ է հանդես գալիս 2022 թվականի Աշխարհի առաջնությունում, և այժմ «թոշակառուները» ցանկանում են պայմանագիր կնքել նրա հետ: Ղեկավարությունը Մոլինային դիտարկում է որպես Ռիս Ջեյմսի փոխարինող, ով վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից:

Մոլինան այս մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ առանց գոլի:

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։