Պաշտոնական. Ֆերնանդինյոն նոր ակումբ ունի (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Ատլետիկո Պարանաենսե», հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։

37-ամյա ֆուտբոլիստն արդեն խաղացել է «Ատլետիկո Պարանաենսեում» 2003-2005 թվականներին: Դրանից հետո նա կարիերան շարունակել է Դոնեցկի «Շախտյորում»։ 2013 թվականի ամռանը կիսապաշտպանը միացավ «Մանչեսթեր Սիթիին»:

Նախորդ մրցաշրջանում բրազիլացին «Սիթիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Изображение