«Լիվերպուլը» տրանսֆերային թիրախ ունի

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Այնտրախտի» պաշտպան Ուիլյամ Պաչոյին, հայտնում է լրագրող Սանտի Աունան իր X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը խաղացողի համար պահանջում է 65 մլն եվրո։

Յուրգեն Կլոպի թիմը ներկայումս ունի վեց պաշտպան՝ Իբրահիմա Կոնատե, Վիրջիլ վան Դեյկ, Ջոզեֆ Դեյվ Գոմես, Ջոել Մատիպ, Ռիս Ուիլյամս և Ջարել Ամորին Քուանսահ։

Այս մրցաշրջանում Պաչոն անցկացրել է 40 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։