Պեպ Գվարդիոլան հայտնել է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Բրայթոնի» հետ մրցաշարի 29-րդ տուրի խաղում (4:0) խոշոր հաշվով հաղթանակից հետո խոսել է այն մասին, թե ով կարող է այս մրցաշրջանում դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստը։

«Իմ կարծիքով ո՞վ է Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը․ Ֆոդենը, միանշանակ նա։ Պարզապես դիտեք այսօրվա հանդիպումը։ Նրա ազդեցությունը դաշտի մյուս երրորդում այսօր ավելի ընդգծված էր, քան նախորդ երկու-երեք հանդիպումներում։ Նա լավ որոշումներ է կայացրել, և գոլեր խփելը միշտ լավ մարզավիճակ է:

Կարծում եմ, որ նա է, ով, հավանաբար, ցանկանում է հաղթել առաջնությունը բոլորից շատ, և դա շատ բան է ասում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Այս հանդիպման ժամանակ Ֆոդենը դուբլի հեղինակ դարձավ, ինչի շնորհիվ խփած 16 գոլով ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակում բարձրացավ յոթերորդ հորիզոնական։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում անգլիացին ակումբային մակարդակի բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում դարձել է 24 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։