Դիվոկ Օրիգին ժամանել է Իտալիա

«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին ժամանել է Իտալիա՝ «Միլան» տեղափոխությունն ավարտելու համար:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 27-ամյա բելգիացին շուտով բուժզննում կանցնի ու երկարաժամկետ պայմանագիր կկնքի իր նոր թիմի հետ։

Նշվում է, որ Օրիգին մերժել է «Վիլյառեալի», Պրեմիեր Լիգայի և Բունդեսլիգայի ակումբների առաջարկները։

Հարձակվողը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2014 թվականից։ Հունիսի 30-ին նա կդառնա ազատ գործակալ։