Ռոնալդ Կուման. ««Բարսելոնան» անցյալով է ապրում՝ 4-3-3, տիկի-տակա»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծում է, որ կատալոնական ակումբը պետք է փոխի մարտավարությունը:

«Որպես հոլանդացի՝ ես խաղում գերիշխելու կողմնակիցն եմ: Եթե ​​խաղում ես երեք կենտրոնական պաշտպաններով և հինգ պաշտպաններով, ապա չի կարելի ասել, որ դա պաշտպանողական սխեմա է: Այս սխեմայով խաղալով 3 կամ 4 ամիս՝ մենք անցկացրինք վերջին տարիների լավագույն հանդիպումները։ Ամենավառ օրինակն Իսպանիայի գավաթի եզրափակիչն էր «Ատլետիկի» դեմ:

«Բարսելոնան» ապրում է անցյալով՝ 4-3-3, տիկի-տակա: Ֆուտբոլը փոխվել է: Հիմա այն ավելի արագ է, ավելի պահանջկոտ ֆիզիկական առումով։ Չի կարելի ապրել անցյալով»,- Կումանի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։