ՈւԵՖԱ. «Չեմպիոնների Լիգայի եզրափակչի անցկացման վայրը փոխելու ծրագրեր չկան»

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) պնդում է, որ ներկայումս չի դիտարկում Չեմպիոնների Լիգայի 2022 թվականի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու հնարավորությունը։

Խաղը նախատեսվում էր անցկացնել Սանկտ Պետերբուրգում մայիսի 28-ին՝ «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու ֆոնին բրիտանական ԶԼՄ-ները սկսեցին տեղեկատվություն տարածել, որ Ռուսաստանը զրկվել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից։

«ՈւԵՖԱ-ն մշտապես և ուշադրությամբ հետևում է իրավիճակին։ Ներկա պահին ծրագրեր չկան փոխել եզրափակիչ խաղի անցկացման վայրը»,- ասվում է կառույցի տարածած հայտարարության մեջ։