Էդուար Մենդի. ««Լիլը» լավ թիմ է, չի կարելի ասել, որ «Չելսիի» բախտը բերել է»

«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիլի» դեմ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։ Հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին՝ Լոնդոնում։

««Լիլը» լավ թիմ է: Նրանք լավ մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում, ուստի չի կարելի ասել, որ վիճակահանության արդյունքում մեր բախտը բերել է։ Այ՛ո, Ֆրանսիայի այս առաջնությունում «Լիլը» երբեմն խնդիրներ է ունենում, բայց գործող չեմպիոն լինելը միշտ էլ դժվար է։ 

Սակայն Չեմպիոնների Լիգայում «Լիլն» այլ տեսք ունի։ Իհարկե, նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի մեզ համար խնդիրներ ստեղծեն ու դրական արդյունքի հասնեն։

Նման հեղինակավոր մրցաշարի այս փուլում թույլ մրցակիցներ չեն կարող լինել։ «Լիլը» խմբում 1-ին տեղն է զբաղեցրել»,- Մենդիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դարպասապահը Ֆրանսիայի առաջնությունում հանդես է եկել «Մարսելում», «Ռեյմսում» և «Ռենում»։