Ֆլորենտինո Պերեսը հավանություն է տվել «Ռեալի» առաջատարներից մեկի հետ նոր պայմանագիր կնքելուն

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ հավանություն է տվել հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ նոր պայմանագրի ստորագրմանը։ Այն նախատեսված կլինի 5 տարով, տեղեկացնում է Marca պարբերականը:

21-ամյա խաղացողն «արքայական» ակումբ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Ֆլամենգոյից» 45 միլիոն եվրոյի դիմաց։ Բրազիլացի ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Այս մրցաշրջանում հարձակվողն Իսպանիայի առաջնությունում մասնակցած 23 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: