FourFourTwo ամսագիրը ներկայացրել է մինչև 19 տարեկան ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցուցակը

Հեղինակավոր FourFourTwo ամսագիրը կազմել է մինչև 19 տարեկան ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցուցակը։

Ցուցակը գլխավորում է է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Լավագույն եռյակում են հայտնվել նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին և նրա թիմակից Ամսու Ֆատին։

Տասնյակում են Հարվի Էլիոթը (Լիվերպուլ), Ջամալ Մուսիալան (Բավարիա), Գավին (Բարսելոնա), Ֆաբիո Կարվալյոն (Ֆուլհեմ), Անդրիկը (Պալմեյրաս), Ֆլորիան Վիրցը (Բայեր Լևերկուզեն) և Ռայան Գրավենբերչը (Այաքս): Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդուարդո Կամավինգան 13-րդ տեղում է։