Սիմոնե Ինձագի. «Թղթի վրա «Լիվերպուլը» ֆավորիտ է, բայց հանդիպումներն ամեն ինչ ցույց կտան»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» հետ առաջին խաղի մասին։

«Անգլիական ակումբները շատ ուժեղ են, նրանք բոլորն էլ հաղթել են իրենց խմբերում, բացի «Չելսիից»:

«Լիվերպուլը» Եվրոպայի ուժեղագույն թիմերից է, բայց մեր տղաները վաստակել են նման հանդիպումներին մասնակցելու իրավունք։

Մենք երկար տարիներ չենք խաղացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում և կփորձենք ավելի առաջ գնալ, թեև շատ դժվար է լինելու։ Թղթի վրա «Լիվերպուլը» ֆավորիտ է, բայց հանդիպումներն ամեն ինչ ցույց կտան»,- ասել է մասնագետը: