Ժոաու Կանսելու. ««Մանչեսթեր Սիթին» արժանի է Չեմպիոնների Լիգայում հաղթելուն»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելոն խոսել է Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար թիմի պայքարի մասին:

«Այս ակումբն արժանի է Չեմպիոնների Լիգայում հաղթելուն։ Ահա թե ինչի վրա է աշխատում ակումբը։ Եվ մենք կփորձենք դա անել այս մրցաշրջանում։

Թիմը լավ շրջան է անցկացնում։ Մենք քիչ ենք գոլ բաց թողնում և շատ ենք գոլ խփում: Դա արտացոլում է մեր ամենօրյա աշխատանքը:

Այս պահին մենք կենտրոնացած ենք Չեմպիոնների Լիգայի վրա։ Մենք ցանկանում ենք հաղթել «Սպորտինգի» դեմ խաղում»,- Կանսելուի խոսքերն է փոխանցում «քաղաքայինների» թվիթերյան էջը: