IDBank Պրեմիեր Լիգա. «Ուրարտուն» ուժեղ գտնվեց «Ալաշկերտից» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Ուրարտուն» արտագնա խաղում մրցեց «Ալաշկերտի» դեմ։

Հյուրերը կարողացան 2:0 հաշվով առավելության հասնել։

Խաղի 33-րդ րոպեին Դրամանե Սալուն բացեց խաղի հաշիվը։ 85-րդ րոպեին էլ Նիկոլայ Պրուդնիկով կրկնապատկեց թիմի առավելությունը։

Այս խաղից հետո «Ուրարտուն» ունի 39 միավոր ու 4-րդն է, «Ալաշկերտը»՝ 35 միավորով 5-րդը։