BUNDESLIGA. «Բավարիան» գոլառատ խաղում հաղթանակի հասավ (VIDEO)

Գերմանական Բունդելսիգայի 26-րդ տուրում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Դարմշտադտի» դեմ։

Թոմաս Տուխելի սաները կարողացան ջախջախիչ հաղթանակի հասնել 5։2 հաշվով։

Խաղի հաշիվը բացեցին տանտերերը։ 28-րդ րոպեին Տիմ Սկարկեի օգնությամբ տանտերերը հաշվի մեջ առաջ անցան, բայց 8 րոպե անց Ջամալ Մուսիալան հավասարեցրեց հաշիվը։ Առաջին կեսի ավելացված ժամանակում մյունխենյան գրանդը Հարի Քեյնի շնորհիվ երկրորդ գոլը հեղինակեց։

Երկրորդ կեսի 64-րդ րոպեին Ջամալ Մուսիալան երրորդ գոլը խփեց իր թիմի, 10 րոպե անց աչքի ընկավ նաև Սերժ Գնաբրին։

Ավելացված ժամանակում թիմերը մեկական գոլով փոխանակվեցին։ 90+3-ին իր թիմի 5-րդ գոլը խփեց Մատիս Թելը, իսկ 2 րոպե աչքի ընկավ Օսկար Վիլհելմսոնը։