Կեյլոր Նավասը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։

Ինչպես հայտնում է AS-ը, դարպասապահը չի երկարաձգի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։

Աղբյուրի համաձայն՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ 39-ամյա դարպասապահն առաջարկներ է ունեցել այլ ակումբներից, սակայն որոշել է սպասել ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտին։

Նավասը կորցրեց իր տեղը փարիզյան ակումբի մեկնարկային կազմում 2021 թվականի ամռանը Ջանլուիջի Դոննարումայի գալուց հետո։