LA LIGA. «Ռեալը» գոլառատ խաղում ուժեղ էր «Օսասունայից» (VIDEO)

Իսպանական Լա Լիգայի 29-րդ տուրում «Ռեալը» արտագնա խաղում մրցեց «Օսասունայի» դեմ։

Կառլո Անչելոտտիի սաները կարողացան 4։2 հաշվով հաղթել մրցակցին։

Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացեց Վինիսիուսը։ Ընդամենը 3 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Անդրե Բուդիմիրը։ Խաղի 18-րդ րոպեին «Ռեալը» երկրորդ գոլը խփեց Դանի Կարվախալի շնորհիվ։

Երկրորդ կեսում Բրահիմ Դիասը խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ 3 րոպե անց Վինիսիուսը դուբլ ձևակերպեց։ Ավելացված ժամանակում «Օսասունան» ևս մեկ գոլ խփեց․ աչքի ընկավ Իկեր Մունյոսը։