IDBank Պրեմիեր Լիգա. «Վեստ Արմենիան» կամային հաղթանակի հասավ «Ուրարտուի» նկատմամբ (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Ուրարտուն» տանը մրցեց «Վեստ Արմենիայի» դեմ։

Հյուրերը կարողացան կամային հաղթանակի հասնել տանտերերի նկատմամբ 2:1 հաշվով։

48-րդ րիպեին խաղի հաշիվը բացեց Գևորգ Տարախչյանը, բայց ընդամենը 7 րոպե անց Զախար Տարասենկոն հավասարեցրեց խաղի հաշիվը։

Խաղի 90-րդ րոպեին «Վեստ Արմենիայում» իր նորամուտի խաղում հաղթական գոլը հեղինակեց Չիդերա Օպարաոչան։

Այս խաղից հետո «Ուրարտուն» 36 միավորով 4-րդն է, իսկ «Վեստ Արմենիան»՝ 21 միավորով վերջինը։