SERIE A. «Նապոլին» բաց թողեց հաղթանակը «Ռոմայի» դեմ խաղում (VIDEO)

Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում «Նապոլին» ու «Ռոման» ոչ-ոքի խաղացին, ապրիլի 28-ին Նեապոլում կայացած հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

59-րդ րոպեին Պաուլո Դիբալան առաջ մղեց «Ռոմային», սակայն 6 րոպե անց «Նապոլին» վերադարձավ Մատիաս Օլիվեյրայի հիանալի հարվածի շնորհիվ:

84-րդ րոպեին Վիկտոր Օսիմհենը իրացրեց 11 մետրանոցը և առաջ մղեց Նապոլիին, սակայն Թեմմի Աբրահամը 89-րդ րոպեին խփած գոլով «Ռոմային» փրկեց պարտությունից։