Լիոնել Մեսսին բացառիկ ցուցանիշի է հասել

Լիոնել Մեսսին ավելացրել է այն թիմերի թիվը, որոնց նա գոլ է խփել։

Նա  դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ  MLS-ի «Ինտեր Մայամի» – «Նյու Ինգլենդ Ռևոլշըն» (4:1) խաղում:

Հարձակվողն այժմ գոլ է խփել 130 ակումբներից 110-ի դեմ, որոնց դեմ խաղացել է: Բացի այդ, Մեսսին գոլ է խփել կամ գոլային փոխանցում կատարել 130 ակումբներից 125-ի դեմ խաղերում, որոնց դեմ նա խաղացել է:

Տորոնտոն MLS-ի միակ ակումբն է, որի դեմ Մեսսին արդյունավետ չէր գործում։