Մեյսոն Գրինվուդին ուզում է գնել գերմանական ակումբը

Անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով այժմ իսպանական «Խետաֆեի» ֆուտբոլիստ է, հնարավորություն ունի կարիերան շարունակել գերմանական Բունդեսլիգայում։

Սոցցանցերում լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիան»։ տրանսֆերը կարող է ավարտվել ամռանը։

Մեյսոնը վարձավճարով խաղում է «Խետաֆեի» կազմում։ Նրա ամբողջական պայմանագիրը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 6 գոլի (երկուսը 11 մետրանոցից) և 5 գոլային փոխանցման հեղինակ։